Բախումներ չեն բացառվում՝ խոստովանում են ՀՀԿ-ում

Զարմանալու մարդ է Դավիթ Հարությունյանը, նա բոլոր իրավիճակներում, բոլոր ժամանակներում իրեն ուղղված ամենավատ հարցերի պատասխանն ունի ու դա անում է այնպիսի վստահությամբ, որպիսին մաթեմատիկոսը չի խոսի աքսիոմատիկ ճշմարտությունների մասին։ Արդեն շաբաթներ շարունակ նախընտրական պայքարին ընդառաջ Հայաստանի ողջ տարածքում կրքեր են բորբոքվում, բախումներ են լինում ինչպես Հանրապետականների միջեւ, այնպես էլ հակառակորդ թիմերի միջեւ, բանը հասել է ծեծկռտուքի ու դանակահարության։ Ու այս մասսայական առճակատման պատճառը նույնիսկ ՀՀԿ-ականների կարծիքով նոր Ընտրական օրենսգքրի ռեյտինգային ընտրակարգն է, այն օրենսգրքի, որի գլխավոր իդեոլոգը Դավիթ Հարությունյանն է։ Բայց պարոն Հարությունյանը անդրադառնալով կուսակիցների դժգոհություններին հակադարձել է, թե պետք չէ զարմանալ, դա նշանակում է, որ կուսակցությունում բազմակարծություն կա։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը տարածքային ընտրակարգի մասին հնչեցրած ՀՀԿ-ականների քննադատություններին ԱԺ-ում է անդրադարձել՝ լրագրողների հետ զրույցում։ Հարությունյանը շեշտել է, որ քննադատությունները ցույց են տալիս, որ կա բազմակարծություն: «Ընտրական օրենսգիրքը, այդ թվում` համամասնական ընտրացուցակներով քվեարկության համակարգն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, այդ թվում ՀՀԿ խմբակցության կողմից կողմ քվեարկելով: Նորմալ է, որ կլինեն դեմ կարծիքներ, դա նշանակում է, որ կա բազմակարծություն»,- ասել է նա։ Մասնավորապես Լոռիի ընտրատարածքում ռեյտինգային կարգով առաջադրված Կարեն Կարապետյանի քննադատություններին անդրադառնալով, համաձայն որոնց ՝ գործող ընտրակարգը ժողովրդին իրար դեմ է հանում, Հարությունյանն արձագանքեց. «Ընտրությունները նրա համար չեն, որ ժողովրդին իրար դեմ հանեն, պայքարում են թեկնածուները նրանց ձայների համար»: Ինչ վերաբերում է պատգամավորների թեկնածուների շտաբերի ներկայացուցիչների միջև եղած միջադեպերին, ծեծկռտուքներին՝ նշեց. «Ընդհանրապես թեկնածուների միջև պայքարը միշտ կարող է առաջացնել որոշակի սրացում, և ընտրությունը հենց դա է: Եթե ձեզ թվում է, որ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, սխալվում եք: Ընտրության ժամանակ յուրաքանչյուրը պայքարում է ձայներ ստանալու համար»: Հարցին` հնարավո՞ր է, որ ապագայում վերանայվի այս ընտրակարգը, որի մասին խոսել է նաև Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, նախարարը պատասխանեց. «Ոչինչ աշխարհում չի կարելի բացառել, բայց այս պահին դրա համար որևէ հիմք չեմ տեսնում»: Եթե ՀՀԿ-ում իսկապես բազմակարծություն կա, ապա առնվազն զարմանալի է, ինչպես եւ ինչ հանգամանքներում են ընդունել սույն ընտրակարգը, որի մասին չեն խորշում խոսել նույնիսկ ՀՀԿ-ականները։ Հասկանալի է, որ ընտրությունների շեմին վիճակն այնքան է սրվել, որ այդ մասին չբարձրաձայնելն առնվազն անհնար է։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնպես միջանցքում լրագրողների հետ անդրադարձավ այդ թեմային։ Նա եւս միջադեպերը չի բացառում․ «Հնարավոր միջադեպեր կարող են տեղի ունենալ եւ ընթացքում էլ չի բացառվում»: Ռեյտինգային ընտրակարգի մասին Կարեն Կարապետյանի երեկ հայտնած բացասական կարծիքը փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նորմալ է համարում, Շարմազանովը դա չի հերքում: Բայց ընտրողը նրա խոսքով՝ չի ընտրելու երկու իրար դեմ ելած մարդուն, այլ՝ կուսակցությանը. «Դուք ընտրողներդ կարող եք ընտրել ձեզ համար ավելի նախընտրելի թեկնածուին»: Ի տարբերություն Կարեն Կարապետյանի, Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ իր կուսակցությունը ամենամեծ հնարավորություններն ունի հաղթելու ընտրություններում: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տվյալները դա ցույց կտան. «Մեր պատվիրած բազում հարցումներով Հանրապետականը։ Առաջատար է բոլոր 13 ընտրատարածքներում»: Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am