Երկու հայ՝ Forbes-ի «Պետպատվերի թագավորները» վարկանիշում
Forbes-ը կազմել է «Պետպատվերի թագավորները-2017» վարկանիշային աղյուսակը, որտեղ թոփ-20 գործարարների թվում ներառվել են նաև Ռուբեն Վարդանյանը և Սերգեյ Համբարձումյանը: Գործարար Ռուբեն Վարդանյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը գտնվում է վարկանիշի 20-րդ հորիզոնականում: Թոփ-20-ում ընդգրկվել են այն գործարարները, որոնց ընկերություններն ամենահաճախն են հանդես գալիս պետական կապալառուների դերում:
