Մուբարաքին արդարացրել են
Al Jazeera-ն տեղեկացնում է,որ Եգիպտոսում դատարանը անմեղ է ճանաչել երկրի նախկին նախագահ Խոսնի Մուբարաքին 2011 թվականին բողոքի ալիքի ժամանակ ցուցարարների սպանության մեջ: Որոշումը վերջնական է հանդիսանում և անբեկանելի է:
Ավելի վաղ հայտնել էին, որ Եգիպտոսում դատարանը ընդունել է գլխավոր դատախազության դիմումը Մուբարաքին արդարացնելու վերաբերյալ և գործի վերանայում է նշանակել:
