Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ելք» դաշինքի կազմակերպած դրամահավաքին
Ընտրություններից առաջ դրամահավաք իրականացնելը Հայաստանի քաղաքական կյանքում նոր երեւույթ է: Այսօր՝ մարտի 2-ին, իր ֆեյսբուքյան էջում ասել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարտի 5-ին կայանալի «Ելք» դաշինքի կազմակերպած դրամահավաքին: «Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք ընտրողներին փող են առաջարկում, որպեսզի իշխանության հասնելով հետ հավաքեն այդ փողը, այս մեխանիզմը Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ գործում է: Մեր մոտեցումն այդ հարցում ուրիշ է՝ ֆինանսական աջակցություն ենք ակնկալում հանրությունից, որպեսզի այդ գումարի գործադրմամբ հասնենք իշխանության եւ այդ գումարը վերադարձնենք հանրությանը՝ որպես մեր իշխանավարման, մեր պաշտոնավարման արդյունք»,-ասել է նա: Նշենք, որ «Ելք» դաշինքը մարտի 5-ին, ժամը 18:00-ին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցկացնելու է դրամահավաք:
