Ադրբեջանը Բահրեյնից պահանջում է հրաժարվել «Արցախ Ֆրուտի» արտադրանքից
Ադրբեջանական haqqin.az պորտալի հաղորդմամբ՝ Ադրբեջանը դիմել է Բահրեյնին՝ պահանջելով չներկրել Արցախում արտադրվող ապրանքատեսակներ։ Բահրեյնի առևտրաարդյունաբերական պալատն ստացել է պաշտոնական նամակ արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարարությունից, որին պաշտոնապես դիմել է Ադրբեջանը։ Նամակում ադրբեջանական կողմը պահանջել է Բահրեյնի համապատասխան կառույցներից չներկրել Արցախում արտադրված ապրանքներ, մասնավորապես, «Արցախ Ֆրուտ» ընկերության։
