Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապ չի, որ ինչ ասի, մենք ընդունենք. Շարմազանով
Մասիսում դանակահարության միջադեպով իրավապահ մարմիններն են զբաղվում եւ համապատասխան մարմիններն էլ գնահատական կտան, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախօրեին Սայաթ-Նովա գյուղում տեղի ունեցած ԲՀԿ-ականի դանակահարությանը: «Նրանք, ովքեր փորձում են քաղաքական պայքարը վերածել բռնությունների, պայքարի, խստագույնս պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, բոլոր նրանք, ովքեր ապատեղեկատվություն են տարածելու, նրանք էլ են խստագույնս պատժվելու: Մենք անելու ենք ամեն ինչ, որ ընտրությունները լինեն օրենքի սահմաններում, մնացածը իրավապահ մարմինների խնդիրն է: Ցանկացած օրինախախտման դեպքով պիտի համապատասխան մարմինները զբաղվեն»,-ասաց նա: «Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապ չի, որ ինչ ասի, մենք ընդունենք: Նաիրա Զոհրաբյանը հարգարժան գործընկեր է, իր կարծիքն ասել է, իրավապահ մարմիններն էլ կասեն: Նաիրա Զոհրաբյանն ասեց:Այսինքն` Նաիրա Զոհրաբյանի համար Էդուարդ Շարմազանովի ասածը հի՞մք է: Շատ հարգանք ունենալով Նաիրա Զոհրաբյանի հանդեպ, այնուամենայիվ Նաիրա Զոհրաբյանի ասածներն ինձ համար վերջին ճշմարտություները չեն»,- ասաց Էդուարդ Շարամազանովը` հակադարձելով լրագրողների դիտարկումներին, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Մասիսի դեպքերը դիտարկում է քաղաքական ենթատեքստում:
