ԱԺ նիստը չկայացավ
Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի վերջին օրն ավարտվեց` այդպես էլ առանց սկսվելու: Առավոտյան քվորում չլինելու պատճառով հայտարարվել էր 3-ժամյա ընդմիջում և այդ ընթացքում գրանցվեց ևս 4 պատգամավոր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ 66 պատգամավորներ ներկա չեն, ուստի նիստը չի կայանա և դատարկ դահլիճին ասաց` ցտեսություն:
