Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի Ադրբեջանի կայունությանը. ԱՄՆ դեսպան
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը: Դեսպանը խոսել է Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերություն ների հաստատմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի Ադրբեջանի և տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- ասել է դեսպանը:
