Կարեն Կարապետյանը կշտամբեց Դավիթ Լոքյանին
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երկու հարց ներկայացրեց, որը սակայն չգոհացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը խնդրեց նախարարին մանրամասն զեկուցել նշված հարցերը։ Դավիթ Լոքյանն ասաց, որ հարցերից մեկը չզեկուցվող է, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Չգիտե՞ք՝ ինչ զեկուցել»: «Գիտեմ, խնդիր չէ»,- նշեց Դավիթ Լոքյանը:
