Անկախ նրանից, թե ում թիմակիցներն են արել, բոլորը պետք է պատժվեն. Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքում ՀՀԿ անդամի կողմից ԲՀԿ-ականի դանակահարելու մասին լուրերին: «Նրանք, ովքեր փորձում են քաղաքական պայքարը վերածել բռնությունների, պայքարի, խոստագույնս պատժվելու են օրենքի ողջ խսուտոթյամբ, բոլոր նրանք, ովքեր ապատաեղեկատվություն են տարածելու, նրանք էլ են խստագույնս պատժվելու: Մենք անելու ենք ամեն ինչ, որ ընտորւթունները լինեն օրենքի սահմաններում: Մնացածը իրավապահների խնդիրն է և ձեր, որպեսզի վեր հանեք այդ ամենը: Ես վստահ եմ, որ չկա մի դեպք, որին մեր իրավապահները չարձագանքեն»,- ասաց նա: Ինչպես ասաց՝ անկախ նրանից, թե ում թիմակիցներն են արել, ունի դա քաղաքական դրդապատճառ, թե ոչ, բոլորը պետք է պատժվեն: «Եթե կա օրենքի խախտում, եթե կա հանցագործություն, անկախ նրանից, թե ում թիմակիցներն են արել, ունի դա քաղաքական դրդապատճառ, թե ոչ, բոլորը պետք է պատժվեն: Կպատժվեն նաև նրանք, ովքեր կփորձեն ապատեղեկատվություն տարածել»,- նշեց Շարմազանովը: Հարցին, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի թիմակիցն է եղել դանակահարողը, ապա նա հիշեցրեց՝ Մուրադ Մուրադյանը հերքել է: «Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապը չի, որ ինչ ասի, մենք ընդունենք, նրա ասածներն ինձ համար վերջին ճշմարտություն չեն, ցանկացած միջադեպ պետք է քննվի»:
