Սենսացիա մի ստեղծեք. Շարմազանով
Այսօր ԱԺ նիստերի դահլիճում միայն 34 պատգամավոր էին ներկա և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հատարարեց, որ քվորում չկա, և նիստը չի կայանա, եթե երեք ժամվա ընթացքում քվորում չապահովվի: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը նշեց, թե նախորդ պառլամենտական ընտրությունների նախաշեմին էլ են եղել դեպքեր, երբ քվորում չի ապահովել: «Սա նոր իրավիճակ չէ, սենսացիա մի ստեղծեք, այսօր ունենք այդ իրավիճակը, պետք է առաջնորդվենք այդ իրողությամբ»,- ասաց Շարմազանովը:
