Պոկել են Ալեն Սիմոնյանի գրասենյակի պաստառները
Թիվ 4 ընտրատարածքում Ելք դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պոկել են իր նախընտրական գրասենյակի պատուհաններին փակցված դաշինքի պաստառները: Ինչպես ասաց՝ դեռևս չգիտե, թե ովքեր են արել դա, այժմ դիմել է ոստիկանություն: Ալեն Սիմոնյանը ասաց, որ երբ ինչ-որ բան պարզ լինի, անմիջապես կտեղեկացնի:
