ՀՀԿ-ականները տապալեցին ԱԺ նիստը
Ազգային ժողովի նիստն այսօր չմեկնարկեց, քանի որ քվորում չապահովվեց։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն, մինչդեռ ընդամենը 34 պատգամավոր էր եկել նիստերին դահլիճ։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ համաձայն օրակարգի, եթե երեք ժամվա ընթացքում քվորում չապահովվի, ԱԺ նիստ տեղի չի ունենա։ Այս պահին ԱԺ նիստը դադարեցված է երեք ժամով, քվորում չապահովվելու դեպքում նիստ չի կայանա։
