Հակասահմանադրական է. Աղվան Հովսեփյանը՝ Արփինե Հովհաննիսյանին
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը առարկեց՝ նիստի օրակարգից հանել օրակարգային առաջին հարցը, որը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանը: Ահնուհետև, առաջարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին այն հանել նիստի օրակարգից: Աղվան Հովսեփյանը նշեց, որ նախագիծը հակասահմանադրական է, այն ներկայանցող մարմինն իրենց տեղյակ չի պահել մշակվող օրենքի մասին: «Հայաստանում կա չորս քննական մարմին, որոնցից ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել», - ասաց նա: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կոմիտեում ընդունված որոշումները ուղարկվել է բոլոր գերատեսչությունների էլեկտրոնային փոստին:
