Կարապետյան եղբայրների անկեղծության պահը

Ներիշխանական հակասություններն այն աստիճան են սրվել, որ այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում հանդես եկավ աննախադեպ անկեղծությամբ ու հարազատ կուսակցության հասցեին անթաքույց քննադատությամբ։ Կարեն Կարապետյանը չհերքեց ՀՀԿ-ի նկատմամբ հանրային դժգոհության փաստը, որը նաև իր ձայների վրա կարող է ազդել։ «Չկա մի երկիր, որ իր իշխանությանը սիրի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառը տարիներ շարունակվող մասսայական թալանն է։ Նման մարդկանց ձեռքերը պիտի բռնել։ Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենան։ Ուզում են լավ ապրեն, խելոք են, կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք ձեր ուղեղն ու պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե պետական ռեսուրսներն ու գործիքները ձեր անձնական շահերը սպասարկելու համար օգտագործեք», – առաջարկեց պատգամավորը: Կարեն Կարապետյանը զգուշացրեց, որ անհատների մասին դեռ չի խոսում, երբ որ դրա կարիքը լինի, անհատներին ևս կանդրադառնա, ոչ մեկից չի վախենում, առայժմ երևույթին է անդրադառնում: Պետք է, նրա խոսքով, այդ դաշտը սեղմել: Կարեն Կարապետյանը ընդհուպ հայտարարեց, թե իրեն իշխանության ներկայացուցիչ չի համարում․«Եթե մենք իշխանության իբրև ներկայացուցիչներ ենք, չնայած՝ էդքան էլ ինձ էդպիսին չեմ համարում, թող այս պահին մեզ պատժեն։ Ես ինձ շատ պետական գործիչ եմ համարում, քան կուսակցական, որովհետև շատ լավ հասկանում եք, որ շատ դեպքերում կուսակցությունները նեղ կուսակցական շահերից ելնելով՝ այս կամ այն խնդիրների շուրջ երբեմն այնպիսի մոտեցումներ են ցուցաբերում, որ հակասում է պետության շահերին»։ Կարեն Կարապետյանի խոսքով՝ ՀՀԿ անդամ լինելն իրեն խանգարում է նվազ ձայներ ստանալու առումով: «Հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան, բնականաբար դա իր ազդեցությունը կթողնի նաև իմ ռեյտինգային վարկանիշի վրա»։ Կարեն Կարապետյանն ինչպես ինքն ասաց՝ «սպիտակ աղավնի» չէ, սակայն բոլորը գիտեն նաեւ Կարապեպետյան եղբայրների Հայաստանում եւ Արցախում կատարած ահռելի ներդրումների մասին։ Նրանք Հայաստանի նորագույն պատմության ողջ ընթացքում կարելի է ասել տնտեսության դոնորներն են եղել։ Վերջին աջակցությունը ՀԷՑ-ի «փրկությունն» էր։ Վերջին հաշվով, փաստը, որ Կարապետյան եղբայրները Հայաստանում առաջնորդում են միլիարդատերերի ցանկը, սակայն դա նրանցից մեկին՝ Կարեն Կարապետյանին, որը ներգրավված է քաղաքական գործընթաներին, չի կաշկանդում հաճախակի հանդես գալ իշխանության հասցեին առողջ եւ օբյեկտիվ քննադատությամբ, նշանակում է, որ Կարապետյաններն այնքան խոցելի չեն, որքան մյուսները։ Հայաստանում գաղտնիք չէ, որ ամենաանազատ խավը օլիգարխներից ու մեծահարուստներից է բաղկացած, որոնց մի անզգույշ խոսքը, վրիպումը կարող է ճակատագրական դառնալ, մեկ րոպեի ընթացքում փոխվել բախտի անիվը՝ երբեմնի հաջողված գործիչից, բիզնեսմենից վերածելով շարքային ընչազուրկի։ Ստացվում է, որ խոսակցությունները, թե Կարապետյան եղբայրները հատկապես վերջին տարիներին դարձել են ոչ միայն Հայաստանի տնտեսական, այլեւ քաղաքական գծի թելադրողները, իրականում միֆ է։ Որ նրանք միայն «փող» ներդրողներ են, իսկ այդ կուրսը որոշվում է հայտնի վայրում։ Թերեւս սա է Կարեն Կարապետյանի պոռթկման եւ ինչ որ առումով սպառնալու պատճառը, թե ապագայում նաեւ անուններ կհրապարակի։ Ի վերջո, իրենք միայն անհատակ քսակ չեն, որոնք նեղ պահերին ձեռք են մեկնում իշխանություններին, սակայն որոշումների վրա զրո ազդեցություն ունենում։ Ավելին նրանց անգամ փորձում են խանգարել, որի մասին ակնարկեց Կարապետյանը՝ խոսելով վարչապետի գործունեության մասին։ Բոլորը գիտեն, որ Կարեն Կարապետյանին վարչապետ «նշանակողներն» էլ Կարապետյան եղբայրներն են։ Այնպես որ՝ հետաքրքրիր զարգացումներ են սպասվում, քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում, ինչպես ընտրություններից առաջ այս անկեղծացումը: Անի Սահակյան    

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am