Թոխմախի Մհերը և հնազանդվում է, և սպառնում

ԱԺ վերջին հերթական քառօրյայի ամենաանակնկալ պահը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հայտնությունն էր։ Նա վերջին ժամանակները խզել էր կապը կուսակցության հետ, ԱԺ չէր հաճախում, քանզի նեղսրտել էր հարազատ կուսակցությունից հայտնի դիպվածի պահով, համաձայն որի՝ ոստիկանները փորձել են ներխուժել իր տուն ու խուզարկություն անել։Մհեր Սեդրակյանի վիրավորանքն այն աստիճան էր խորացել, որ նա որոշել էր ընտրություններին պատժել հարազատ կուսակցությանը, որդուն տեղավորել Ծառուկյան դաշինքում, ինքն էլ աշխատել Ծառուկյանի օգտին։ Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ, մինչ նա կհասցներ իրենց գործերը դասավորել, իշխանությունն առաջ ընկավ ու ճնշումների, կոմպրոմատների միջոցով Սեդրակյանին հետ պահեց այդ ճանապարհից։ Այդ թոհուբոհից հետո Սեդրակյանը հայտնվել էր խորհրդարանում, նա արտաքուստ բավական տխուր-տխուր տեսք ուներ, բայց աչքի ընկավ որոշ համարձակ պատասխաններով, որոնցից կարելի է հեռուն գնացող եզրահանգումներ անել։ «Ուրեմն ես ոչ մեկից նեղացած չեմ, ես քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես ձեզանից», -լրագրողների հետ շփումը փորձեց կարճ-կոնկրետ կանխել Թոխմախի Մհերը, բայց չստացվեց։ Նա չէր ուզում բացատրել, թե որն է պատճառը, որ հեռանալու որոշում է կայացրել․ «Լավ եմ արել, ոչ մեկից էլ նեղացած չեմ, անգամ ձեզնից, որ հոգիս հանել եք»: Հետո փորձեց բացատրել, որ տարիքի պատճառով է որոշել հեռանալ քաղաքականությունից, բայց անմիջապես հիշեցին նրա երիտասարդ որդուն։ Սեդրակյանը հակադարձեց, թե իրեն չհաջողվեց որդուն որեւէ կուսակցության ցուցակում տեղավորել, ասաց, թե որոշել են բիզնեսով զբաղվել․«Ես եթե մի բանի ձգտում եմ, հասնում եմ» ,-վստահեցրեց նա,-«Իմ որդին պատգամավոր դառնալով պետք ա իրա կարիենան ստեղծի, կամ չստեղծի՞: Եթե դառնա պատգամավոր, կարիերան փայլելու ա, եսիմ ի՞նչ ա ըլնելու: Կրկնում եմ՝ եթե մի բան ուզենամ, հասնում եմ»: Հարցին, որ տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն իրեն կանչել ու հիշեցրել է Հովիկ Աբրահամյանի օրոք իր որդու շահած մրցույթների մասին, նա պատասխանեց, որ նման բան չի եղել: Հովիկ Աբրահամյանի կամ Գագիկ Ծառուկյանի հետ էլ, ասաց, որ չի հանդիպել ։ Տեղեկությանը, որ Հովիկ Աբրահամյանն իրեն առաջարկել է միավորվել, նա պատասխանեց. «Ինձ առաջարկություն չի եղել, էդքան հե՞շտ ա ինձ բան առաջարկելը»: Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իշխանություններն իրենից կնեղանան, որ այս անգամ չի աջակցում․ «Եթե ձեր հետ ընկեր եմ, բայց չեմ ուզում օգնեմ ձեզ, դուք կնեղանա՞ք: Դե տարիքս էն տարիքն ա հասել, որ ես չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել»։ Բայց ամենաուշագրավը նա պատասխանեց հարցին, որ իրենից Էրեբունին խլում են, իր դիրքերն էլ կորցնում է․«Էրերբունին վեկալան, հո ամբողջ քաղաքը, աշխարհը չեն վեկալի»։ Սա նշանակում, էր Մհեր Սեդրակյանը չի պատրաստվում հանձնվել ու սպառնում է, որ կյանքը միայն Էրեբունիով չի ավարտվում, ինքը հեղինակություն է ամենուր եւ բոլոր տեղերում կարող է իր գործն անել։ Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am