Վերջին զանգ , վերջին հույզեր

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի վերջին հայտարարությունների ժամը դրամատիկ ընթացք ունեցավ: Նախընտրական պաշտոնական քարոզարշավից հինգ օր առաջ տրվեց դրա փաստացի մեկնարկը, բացի դրանից պատգամավորները ի խորոց սրտի վերջին անգամ օրենսդիր բարձր ամբիոնից ինքնադրսեւորվելու հնարավորություն ստացան: Նրանք, ովքեր չեն արժանացել Սերժ Սարգսյանի քաղցր հայացքին ու դա նկատելի է ՀՀԿ համամասնական ցուցակից, որը ձեւավորվել է ճիշտ Սերժ Սարգսյանի ճաշակով ու կամքով, չկորցնելով վերջին հույսը, բաց չթողեցին ՀՀԿ ղեկավարին քծնելու վերջին շանսը: ՄԻԱԿ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը, որի անունը ըստ հավաստի լուրերի՝ վերջին պահին է մտցվել ցուցակ ու նա վտանգավոր 36-րդ հորիզոնականում է, իր բոցաշունչ ելույթով հասկացրեց, որ նա կարող է ծառայել Սերժ Սարգսյանին նույնիսկ իր նկատմամբ անարգանքից հետո:Նա հոխորտաց ընդդիմադիրների հասցեին՝ կոչ անելով մնալ բարեկրթության շրջանակներում:«Ժողովրդին վաղուց արդեն հոգնեցրել են ձեր սիրեցյալ մարտաֆիլմերի սյուժեները, որ թվացյալ բացասական կերպարներ ստեղծելուց հետո դրա դեմ կռիվ է տալիս կինոյի տղան, գլխավոր դերակատարը՝ ազգի փրկիչը: Այն միակը, ով եկել է ժողովրդին ազատելու խավարից, չարիքից, շատ դեպքերում՝ թշնամուց»,-ասա Նաիրա Կարապետյանը, ապա գյուտ արեց.«Սրանք ընտրություններ են, ոչ թե կռիվ կինո,ձեռք բերեք վստահություն, ստացեք քվե, մի՛ զբաղվեք պոպուլիզմով, քանի որ դրա ժամանակներն էլ են անցել»: Ռուզաննա Մուրադյանը, որը իր արժանի գնահատականն է ստացել անցած չորս տարիներին ցուցաբերած գերակտիվության դիմաց, հետ է մղել վաստակաշատ պատգամավորների՝ զբաղեցնելով ցուցակի 28-րդ հորիզոնականը, մի քայլ վեր բարձրացավ գործընկերուհուց, դասեր տվեց ոչ միայն ընդդիմադիր գործընկերներին, այլեւ հատելով Հայաստանի սահմանները հասավ Ադրբեջան: Տիկին Մուրադյանը ասաց, որ եթե մեր հարևան երկրում «ժողովրդավարությունը» հասել է այն մակարդակի, որ երկրի փոխնախագահ է նշանակվում նախագահի կինը, ապա մեր երկրում մենք ուժեղացնում ենք մեր ընդդիմադիրների դերը՝ հնարավորություն ստեղծելով հավասար պայմաններ բոլոր այն ուժերի համար, ովքեր պատրաստ են կիսել երկիրը ղեկավարելու ծանր բեռը: Հրապարակ մտավ նաեւ ՀՀԿ ծանր հրետանին, Սերժ Սարգսյանի ձեւավորած ցուցակի պատվավոր տասնյակում հանգրվանած երիտասարդ ՀՀԿ-ականները: Շարմազանովն իր ոճի մեջ դաստիարակեց ընդդիմադիրներին, ասելով, որ ուրիշին սեւացնելով չեն բյուրեղանում, իսկ, ահա, հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանը, որը ոչ մի կերպ դուրս չի գալիս մանկապատանեկան տարիքից, հայտարարությունների վերջին ժամը վերածեց վերջին զանգի. <<Հարգելի գործընկերներ, ամեն ինչից զատ, այս գործընկերությամբ և այս պատերի ներքո մենք միասին անցկացրինք մեր կյանքի 5 տարիները։ Որքան արդյունավետ է եղել մեզնից յուրաքանչյուրը, իսկապես դժվար է ասել, բայց մի բան հաստատ կարելի է ասել. մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումների շրջանակում աշխատել է նույն նպատակի համար՝ հանուն Հայաստանի Հանրապետության։ Դա հաստատ գիտեմ։ Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին 5-ամյա համատեղ աշխատանքի համար>>,- իր ասմունքը եզրափակեց նա։ Ընդդիմադիրները նույնպես զինված էին ներկայացել հայտարարություններին: Բայց ոմանք սովորության համաձայն օդ կրակեցին՝ ապարդյուն գոռգոռալով, ոմանք էլ կառուցողական ուղերձ հղեցին, ինչպես օրինակ ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը: Նա անդրադարձավ այն կեղծ լուրերին, թե ընտրությունների ժամանակ քվեարկությանը տեսախցիկներով հետեւելու են, հետեւաբար վերահսկելու են, թե ում են ընտրելու քաղաքացիները: Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ նման բան չկա. «Քվեարկության խցիկի տարածքում որեւէ բան չի տեսանկարահանվում եւ որեւէ մեկը չի իմանալու, թե դուք ում օգտին եք քվեարկում»: Նա քաղաքացիներին բացատրեց, թե ինչպես կարող են խուսափել իշխանությունների ճնշումներից.«Դուք ստացել եք 9 քվեաթերթիկ եւ 1 ծրար: Ձեզ ասել են, որ պետք է դնել ՀՀԿ-ի թերթիկը ծրարի մեջ եւ մնացած թերթիկները դուրս հանել, ցույց տալ, որ ընտրել եք ՀՀԿ-ին: Դուք ԵԼՔ դաշինքի թերթիկը տեղադրում եք ծրարի մեջ, քվեարկում եք ռեյտինգային թեկնածուին, դնում եք մի կողմ, 8 թերթիկից, որտեղ կա նաեւ ՀՀԿ-ի թերթիկը, գցում եք այն արկղը, որտեղ մյուս քվեաթերթիկներն են, վերցնում եք ԵԼՔ դաշինքի մի թերթիկ եւ 8 թերթիկը տանում եք ցույց եք տալիս ձեր ղեկավարությանը, որն ասում է ընտրեք ՀՀԿ-ին»: Նա երկրորդ վարժությունը ցույց տվեց. «Եթե ձեր ղեկավարությունը ձեզ ասել է նկարեք հեռախոսով, որ ընտրել եք ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուին եւ բերեք նկարը տեսնեմ, նույն ձեւ ընտրում եք ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուին, նկարում եք, թափում եք այդ թերթիկը արկղում, ԵԼՔ դաշինքի քվեաթերթիկ եք վերցնում, քվեարկում եք ԵԼՔ-ի օգտին, տեղադրում եք ծրարի մեջ, կպցվում է հոլոգրաֆիկ մարկան>>: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ, թե որքանով են անբիծ լինելու այս ընտրությունները. «Քվեների միգրացիա կամ չու: Իհարկե, մենք թռչունների չու լսել էինք տաք երկրներ, բայց քվեների միգրացիա, ներքին տեղահանում, երբ բնակիչներին ՀՀ մի բնակավայրից տեղահանում են եւ տեղափոխում են մեկ այլ բնականավայր, այն, ինչ այսօր կատարվում է անձնագրային վարչությունում, ուղղակի անընդունելի է»: Էդուարդ Շարմազանովն էլ հիշեցրեց, որ Ընտրական օրենսգիրքն ընդունել են աննախադեպ կոնսոլիդացիայի արդյունքում եւ կողմ են քվեարկել 5 քաղաքական ուժերով: Անի Սահակյան

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am