Դանակահարություն Արարատի մարզում. մարզպետը մանրամասնում է
Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում դանակահարություն է եղել․ դանակահարվածը ԲՀԿ-ի մարզային կառույցի ներկայացուցիչ . դանակահարողը ՀՀԿ-ի շտաբից է: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Hayeli.am-ի հետ զրույցում ասացին, որ Մասիսի հիվանդանոցից 15.50-ին ահազանգ են ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ՝ որովայնի շրջանում մարմանական վնասվածքներով։ Այժմ հանգամանքերը պարզվում են։ Սայաթ-Նովա համայնքի ղեկավարն ասաց, որ այս պահին հիվանդանոցում է, քանի որի երիտասարդին վիրահատում են, եւ չի կարող մանրամասնել ասել։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ասաց, որ ոստիկանությունն արդեն զբաղվում է այս գործով․ «Կարծում եմ՝ կարճ ժամանակ հետո ոստիկանությունը հստակություն կմտցնի, կտա ինֆորմացիա, եւ կարող ենք բոլորիդ տեղեկացնել։ Այս պահին այսքանը»,-ասաց նա։ Մեր հարցին, որ տեղեկություններ կան, թե դեպքը քաղաքական դրդապատճառներով է եղել, մարզպետն ասաց, որ նման տեղեկություն չունի․ «Խնդրում եմ թույլ տանք իրավապահ մարմիններին զբաղվել գործով»,-եզրափակեց նա։ Ի դեպ, երիտասարդին Մասիսի հիվանդանոցից տեղափոխել են Էրեբունի ԲԿ։ Էրեբունի ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ այս պահին տուժողին վիրահատում են։ Սեդա Ղուկասյան
