Քննիչներ՝ «նիուժելի» չեք կարողանում բացահայտել «Մարտի 1»-ի էջը.Սարգիս Քլոյան
Ազատության հրապարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ 2008թ. մարտի մեկին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտարարեց. «Իննը տարի տառապում, լացում, մղկտում ենք՝ իշխանավորներ, դատախազներ, քննիչներ՝ «նիուժելի» չեք կարողանում բացահայտել «Մարտի 1»-ի էջը»: «Գևորգ Կոստանյանը խոստացավ, հիմա էլ Արթուր Դավթյանն է խոստացել,որ կբացահայտեն ,խաբում են ու խաբում: «Մարտի 1»-ի էջը բացել է այս իշխանությունը, փակողն էլ Դուք եք՝ շատ դաժան ձեւով…շատ շուտով »,-հավելեց Սարգիս Քլոյանը:
