Դավիթ Լոքյանը՝ Փարպիի միջադեպի և իր որդու մասին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր որդուն պատգամավորների թեկնածուներին արժանի մրցակից է համարում: Նախարարի որդին` Սերգեյ Լոքյանը, ՀՅԴ-ի տարածքային ցուցակում 29-րդ տեղում է և առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում:Պատասխանելով լրագրողների հարցին, թե որդու շանսերն ինչպե՞ս է գնահատում, Լոքյանը նշեց. «Այդ մրցապայքարի հետ յուրաքանչյուր կուսակցության ռեյտինգային թեկնածուն էլ կապ չունի, կարծում եմ` ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում, և ժողովրդից կախված կլինի, թե ինչ չափով ձայներ կունենա»: Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բամզասեր Առաքելյանն օրերս ծեծել է նույն տարածքում առաջարդված ՀՅԴ-ական թեկնածուին, ինչպես կգնահատի դա,ա սաց. «Մանրամասներից տեղեկացված չեմ։ Եթե նույնիսկ եղել է այդպիսի վիճաբանություն, դա չի կարող կրկնվել Դաշնակցության հետ։ Ես Բազմասեր Առաքելյանի հայտարարությունը տեսա, որ իրենք ընկերներ են ու չունեն պրոբլեմ»:
