«Կոստանյանը մտավ «Մարտի 1»-ի ոճրագործության տերերի ցուցակ». Արամ Մանուկյան
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը , «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ երթի ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում հիշեց նախկին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ ժամանակին արած խոստումները. «Նա ասաց,որ տղամարդու խոսք եմ տալիս, որ սայլը տեղից շարժվելու է : Այսօր նա ՀՀԿ ցուցակում է: Նա ի պաշտոնե պետք է լիներ անաչառ եւ անկողմնակալ, բայց մտավ մի ցուցակ, որի հեղինակներն են այս ոճրագործության տերերը: Նա դա լավ գիտի»: «Իշխանությունն այնքան խիղճ չունեցավ, որ գոնե մարտի մեկին զոհվածների ծնողների համար փոխհատուցման հարցերը լուծեր: «Մարտի 1»-ի գործը բացահայտելն իշխանության համար թասիբի եւ արժանապատվության խնդիր է:Ամեն ինչ անելու ենք, որ «Մարտի 1»-ի էջը չփակվի»,ասաց Արամ Մանուկյանը:
