«Մենք էլ ենք ցավում,որ «Մարտի 1»-ը տեղի ունեցավ». Վալերի Օսիպյան
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ երթի ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում անդրադառնալով հարցին, թե ոստիկանապետի՞ գաղափարն է, որ ոստիկաններն այս տարի եւս ծաղիկներով մասնակցեն խաղաղ երթին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց.«Մենք էլ ենք ցավում, ոստիկաններն էլ են ցավում, որ «Մարտի 1»-ը տեղի ունեցավ»: Հարցին, թե նախորդ տարի ոստիկանների այդ քայլը «ցինիզմ» որակվեց, Վալերի Օսիպյանն արձագանքեց. «Հիմա ծառայության եմ, չեմ ուզում հիմա հարցերի պատասխանել: Երբ ոստիկանությունը ցավում է, որ տեղի է ունեցել «Մարտի 1», դրա մեջ ի՞նչ ցինիզմ կա: Մենք ինքներս ցավում են, պետք է չլինեին այդ զոհերը, ցավում ենք՝ հավատացեք »:
