«ՌԴ-ն շատ կարևոր և ծանրակշիռ դեր է խաղում մեր տարածաշրջանում ». Բակո Սահակյան
gazeta.ru-ին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ունեցած դերի մասին :Նա մասնավորապես ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության ողջ ընթացքում Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է բանակցային գործընթացին, և, ինչպես մյուս համանախագահները, կառուցողական դիրքորոշում ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանը շատ կարևոր և ծանրակշիռ դեր է խաղում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում: Այդ թվում և հենց նրա ջանքերի շնորհիվ ու անմիջական մասնակցությամբ 1994թ. հաստատվեց խաղաղություն ու Արցախի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը»;
