««Իսկանդերը» կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում». Բակո Սահակյան
Ռուսական gazeta.ru կայքին տված հարցազրույցում,Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պատասխանելով Հայաստանում «Իսկանդեր» հրթիռների տեղակայման և ղարաբաղյան հակամարտության վրա դրանց ազդեցության վերաբերյալ հարցին՝ ասել է, որ այդ զինքը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու առումով: «Դրա պատճառը Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման միակ գործուն մեխանիզմն է»,-ասել է նա:
