Նախագահը խոսել է Բաքվի ագրեսիվ քաղաքականության մասին
gazeta.ru-ին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրարձել է ԼՂ հակամարտությանը :Սահակյանը համոզմունք է հայտնել, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի առկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում: Իսկ հավասարակշռության խախտման միտումների պատճառը, ԼՂ նախագահի խոսքով, «պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի շնորհիվ ուժը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է» դարձել։
