Նոր մանրամասներ Արարատի միջադեպից.ինչ վիճակում է տուժածը
Արդեն տեղեկացրել ենք,որ Մասիսում հերթական միջադեպն է տեղի ունեցել՝Սայաթ-Նովա համայնքում: Տուժողը՝ Աբրահամ Ադամյանը, «Ծառուկյան» դաշինքի աջակիցն է, իսկ դանակահարողը՝ Արթուր Հայրապետյանը՝ Արարատի մարզում ռեյտինգայով առաջադրված ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը:Տուժողը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ,որտեղից էլ տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց,որ այս պահին նրան վիրահատում են. «Հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ծածկած-կտրած վերքով»: ԲԿ-ի տնօրենը նաև նշեց, որ նրա վիճակը գնահատվում է կայուն:
