««Իսկանդերով» խաղաղություն կապահովենք». Բակո Սահակյան
«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ներկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում: Հայաստանում «Իսկանդեր» հրթիռների տեղակայման և ղարաբաղյան հակամարտության վրա դրանց ազդեցության վերաբերյալ հարցին՝ ասել է Բակո Սահակյանը՝ gazeta.ru-ին տված հարցազրույցում՝ պատմելով, թե ինչպես է գնահատում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Բակո Սահակյանի խոսքով, դրա պատճառը Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման միակ գործուն մեխանիզմն է:«Նման զենքի ներկայությունը միանշանակ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում։ Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի շնորհիվ ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է»,- ասել է նա:
