Մուրադ Մուրադյանը հերքում է
Fnews.am-ը գրել էր, որ դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի պատասխանատուն դանակահարել է ԲՀԿ շտաբի պետի պատասխանատուներից մեկին: hayeli.am-ը կապվեց Մուրադ Մուրադյանի հետ, որը հերքեց այդ տեղեկությունը։ Նա չցանկացավ շարունակել զրույցը և խնդրեց այս հարցով չդիմել իրեն, քանի որ նա ոչ մի կապ չունի այդ դանակահարության հետ:
