Դանակահարված թեկնածուի վիճակը միջին ծանրության է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում դանակահարել են «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուներից մեկին։ Ոստիկանությունից ավելի ուշ պարզաբանեցին, որ Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ են ստացել, որ ԲԿ է տեղափոխվել մի երիտասարդ։ Երիտասարդը վնասվածքներ է ստացել որովայնի շրջանում: Մասիսի ԲԿ-ից «Հրապարակին» հայտնեցին, որ երիտասարդի առողջական վիճակը միջին ծանրության է, նրան տեղափոխել են Երեւան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։ Սայաթ Նովայի գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանն ասաց, որ դեռ ոչինչ հայտնի չէ եւ անջատեց հեռախոսը: Մենք կապ հաստատեցինք ՀՀԿ-ից Արարատի մարզում ռեյտինգայով առաջադրված Մուրադ Մուրադյանի հետ, ով ասաց, որ տեղի ունեցածը իրենց հետ բացարձակ կապ չունի. «Ես կարող եմ միայն այդքանը ասել, ավելին թող պարզեն իրավապահները»։ hraparak.am
