Նոր գործարքներ Իրանի հետ

Սպասվում է եվրոպացի պաշտոնյայի «պատմական այցը»` Իրան Թեհրանում այսօր կսկսվեն ԵՄ-ի և Իրանի միջև համագործակցության հարցերով երկօրյա բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության՝ Ամերիկայի և Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Մաջիդ Թահթ Ռավանչին: Եվրոպական պատվիրակությունը՝ Արտաքին գործունեության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի գլխավորությամբ, կժամանի Թեհրան՝ վարելու համագործակցության մասին բանակցություններ: Ռավանչին նշել է, որ Թեհրանում և Բրյուսելում ծրագրվում է նման բանակցություններ անցկացնել կես տարին մեկ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է առաջին հերթին քննարկել Իրանի և Եվրոպայի միջև երկկողմ հարաբերությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, առևտուրը, բանկային գործը և ֆինանսները: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ պատրաստվում է շուտով «պատմական այց» կատարել Իրան: «Դա կարևոր այց կլինի, որը մենք արդեն իրանցիների հետ պատրաստում ենք»,- ասել է նա Ամստերդամում ԵՄ 28 երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին: Մոգերինիի խոսքերով` նա «դեռևս չի կարող հայտնել այցի կոնկրետ օրը, ինչպես նաև ուղեկցող կոմիսարների ցուցակը»: Նա նաև հայտնել է, որ փետրվարի 15-16-ին Բրյուսելում կընդունի Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: ԵՄ-ն կարող է օգնություն հատկացնել Իրանին փախստականներին պահելու համար, նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Եվրամիություն ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ: «Արտագաղթը կարող է դառնալ Իրանի հետ մեր երկխոսության կարևոր թեման: Իրանն ընդունել է նշանակալի քանակով Աֆղան փախստականների և այդ ոլորտում կարիք ունի օգնության, և դա բխում է ԵՄ հետաքրքրություններից իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է Մոգերինին։ Իրանը պատրաստվում է նվաճել եվրոպական նավթային շուկան Այժմ, երբ արևմտյան պատժամիջոցները հանված են, Իրանը ծրագրում է Եվրոպա արտահանել օրական մինչև 300 հազար բարել նավթ՝ տեղեկացնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին: Իրանը առաջին անգամ պաշտոնապես հրապարակել է Եվրոպա արտահանվելիք նավթի ենթադրվող ծավալը: Զանգանեն նշել է, որ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Իրանը կփորձի մեծացնել Եվրոպա արտահանվող նավթի ընդհանուր ծավալը մինչև օրական 500 հազար բարել՝ ի հաշիվ Ասիական երկրներ մատակարարումների: Իրանի հեռուն գնացող ծրագրերը կուժեղացնեն առանց այն էլ բարդ մրցակցությունը նավթի հիմնական արտահանող երկրների՝ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև, և կստիպեն նրանց պայքարի նոր ձև փնտրել էներգակիրների եվրոպական շուկայում իրենց մասի համար: Իրանը ՌԴ-ի հետ 7 մլրդ դոլար վարկի բանակցություններ կվարի Իրանի էկոնոմիկայի փոխնախարարը փետրվարի 8-ին, կմեկնի Մոսկվա՝ համատեղ նախագծերի իրականացման նպատակով 7 մլն դոլար վարկի հատկացման բանակցություններ անցկացնելու համար, հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային: Դիվանագետի խոսքով՝ բանակցությունները կանցկացվեն ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակի հետ: «Դա շատ կարևոր է, քանի որ առկա են 40 մլրդ դոլարի նախաստորագրված նախագծեր, և կան ավելի քան 2 մլրդ դոլարի պայմանագրեր, որոնք ստորագրվել են Ռուսաստանի նախագահի (Թեհրան) այցի ժամանակ: Ուստի պետք է ավարտել այդ գործընթացն ու պայմանագիր ստորագրել: Հույս ունեմ, որ 2016-ին Ռուսաստանը կբացի նախկինում խոստացված վարկերը` 5 մլրդ դոլար պետական և ևս 2 մլրդ դոլար՝ էկոնոմբանկից»,- ասել է դեսպանը: Հունաստանի կառավարության ընտրությունը Իրանի հետ ռազմավարական բնույթի կապերի զարգացումն է՝ հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թեհրանի տեխնոլոգիական պարկ այցի ժամանակ։ Ցիպրասը երկօրյա պաշտոնական այցով Իրանում է։ Հունաստանի վարչապետը առաջին օտարերկրացի առաջնորդն է, ով պատժամիջոցների վերացումից հետո այցելել է Թեհրան։ «Հունաստանը կդառնա էներգետիկ, տնտեսական և առևտրային կամուրջ Իրանի և ԵՄ-ի միջև»,- ասել է Հունաստանի վարչապետը։ Ինչպես հայտնում է Mega հեռուստաալիքը՝ վարչապետը նշել է, որ երկու երկրները կարող են համագործակցել տեխնոլոգիաների և ինովացիաների, էներգետիկայի, առևտրի, մշակույթի և ծովագնացության ոլորտներում։ Հունաստանն արդեն ստորագրել է Իրանի հետ նավթի հումքի մատակարարումը վերսկսելու մասին առաջին համաձայնագիրը՝ պատժամիջոցների վերացումից հետո։ Նախկինում Հունաստանի նավթային ներկրման 1/3-ը բաժին է ընկել Իրանին։ Իրանական Iran Khodro և իտալական Fiat ավտոարտադրողները բանակցում են Իսլամական Հանրապետությունում ավտոմեքենաների արտադրման համատեղ գործարան ստեղծելու վերաբերյալ: Իրանա-իտալական համատեղ պալատի նախագահ Ահմադ Պուրֆալլահը նշել է. «Գործարքը դեռևս չի ստորագրվել, սակայն բանակցությունները երկու ավտոարտադրողների միջև հաջող են ընթանում: Կողմերը պայմանավորվել են, որ Fiat ավտոմեքենաները արտադրվելու են Իրանում, և դրանց մի մասը կարտահանվի տարածաշրջանի երկրներ: Սակայն շեշտը դրվելու է Իրանի ներքին շուկան ապահովելու վրա»: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am