Հակամարտության կարգավորումն առանց բանակցային գործընթացում Արցախի մասնակցության իրատեսական չէ. Բակո Սահակյանի հարցազրուցը REGNUM-ին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել «Ռեգնում» լրատվական գործակալությանը: - Պարոն նախագահ ԼՂ-ում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե։  Ինչպե՞ս եք Դուք գնահատում դրա արդյունքները և ինչպե՞ս դրանք կազդեն Արցախի հետագա կյանքի վրա։ - Հանրաքվեն անցել է միջազգային սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, քանի որ ժողովուրդն իր կամքն է արտահայտել ժողովրդավար և իրավական պետության ներսում։ Այն նաև հաստատվել է երեք տասնյակ պետությունների դիտորդների կողմից։ Մենք կարծում ենք, որ դա կարևոր ձեռքբերում է մեր պետության համար, որը գիտակցաբար և անդառնալիորեն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին։ Իսկ ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքներին, ապա բնակչության մեծամասնությունը քվեարկել է նոր Սահմանադրության օգտին, և մենք հույս ունենք, որ մեր պետության նոր հիմնարար օրենքը դրական ազդեցություն կունենա մեր պետության ամրապնդման համար՝ ապահովելով հիմնարար իրավունքն ու քաղաքացիների ազատությունը, պետական կառավարման բարելավումը։ - Ի տարբերություն Հայաստանի, որտեղ մոտ ժամանակներս կներդրվի խորհրդարանական ձև, Արցախի Հանրապետությունը դառնում է նախագահական։ Ինչո՞ւ է հայկական երկու պետությունները պետական կառավարման տարբեր ձև ընտրել։ - ԼՂՀ-ն բավականին բարդ ճանապարհ է անցել․ գրեթե սկզբից մենք ստիպված էինք պաշտպանել մեր երկրի անկախությունը և ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը ադրբեջանական ագրեսիայից, որը 1991թ-ի վերջին լայնամասշտաբ պատերազմի վերածվեց և որը տևեց մինչև 19947թ մայիսը։ Սկզբի շրջանում մենք ունենք կառավարման խորհրդարանական ձև, որը, չնայած մի շարք դրական ասպեկտների, չկարողացավ պատերազմի կամ էլ շարունակվող ռազմական սպառնալիքի ժամանակ ամբողջությամբ ապահովել մեր պետության անվտանգության պատշաճ մակարդակը։ Պաշտոնական Բաքուն մինչև հիմա չի հրաժարվում իր քրեական մտադրություններից՝ կարգավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը ուժով և մենք չենք կարող այս ամենը հաշվի չառնել։ Այս պայմանները հաշվի առնելով, քաղաքական ուժերի կողմից անցկացված երկար քննարկումներից և բազմակողմանի վերլուծությունների հետո մեր երկրին առաջարկեցի փոխել կիսանախագահական կառավարման ձևը նախագահականի։ Դուք գիտեք, որ Ադրբեջանի կողմից սադրանքներ մենք ակնկալում ենք գրեթե ամեն օր, հատկապես վերջերս գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը տասնյակ անգամ։ Հանրաքվեի ժամանակ, բնականաբար, ձեռնարկվել էին անվտանգության հավելյալ միջոցառումներ և այս քայլերի արդյունքում է եղել, որ լուրջ սադրանքներ չի գրանցվել։ - Հայկական կողմը, ինչպես հայտնի է պնդում է, որ բանակցային գործընթացում Ստեփանակերտը մասնակցություն ունենա, սակայն դեռ ոչինչ չի փոխվել բանակցությունների ձևաչափում։ Ե՞րբ, ըստ Ձեզ,  Արցախի ներկայացուցիչները կլինեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման լիիրավ մանակից։ - Որպեսզի ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց գրանցվի, անհրաժեշտ է, առաջին հերթին, վերականգնել լիարժեք ձևաչափ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ անդամ մասնակցի բանակցություններին։ Դրա համար անհրաժեշտ է  հետևել 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշմանը։ Բացի այդ, այդ գագաթաժողովը  փաստացի դարձավ հիմք. չէ՞ որ հենց այդ ժամանակ ընդունվեց որոշում ԵԱՀԽ վերածել ԵԱՀԿ-ի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների  ինստիտուտ ստեղծել։ Բանակցային գործընթացում առանց մեր մասնակցության որպես լիրավ կողմ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել է ուղղակի իրատեսական չէ։ Դա ընդունում են և միջազգային միջնորդները, օրինակ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մենք մեր կողմից կարող ենք ասել, որ պատրաստ են ուղղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ  և քննարկել յուրաքանչյուր հարց, որի մասին անընդհատ հայտարարում ենք։ - Ո՞րն է, ըստ Արցախի ղեկավարության, ԼՂ հակամարտության կարգավորումը և հնարավո՞ր է  Ադրբեջանի հետ առճակատման հարցում փոխզիջում։ - Կարգավորման քաղաքական ասպեկտները խնդիր են առաջացնում կարգավիճակի  և անվտանգության համար։ Մնացած բոլոր հարցերը դրանցից են բխում։ Մեզ համար անցյալ վերադառնալու հարց չկա։ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի։ Դա բացառված է։ Բոլոր հարթություններում ԼՂ անվտանգությունն ապահովելը չի կարող անգամ չնչին կասկածի տակ առնվել։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա մենք պատրաստ են այն քննարկել Ադրբեջանի հետ։ Կարծում եմ, որ այն կառուցողական դիրքորոշման իրողությունների հիման վրա է։ - Ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան և ի՞նչ կարգավիճակում։ - Ես ինչպես մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի, համոզված եմ ԼՂ լուսավոր ապագայի հարցում։ Մենք ամեն  ինչ կանենք, որպեսզի մեր պետությունը լինի ուժեղ, ժողովրդավար, սոցիալական և դինամիկ զարգացող պետություն, որն արժանի տեղ կզբաղեցնի   քաղաքակիրթ աշխարհում։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am