Սերժ Սարգսյանն ահազանգ է հնչեցրել

Իրանն ու Թուրքիան արձագանքել են՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին Հայաստանին և Ադրբեջանին «զսպվածության» կոչ է արել: «Իրանը հյուսիսային իր երկու հարևաններին կոչ է անում անել առավելագույնը երկխոսության և բանակցությունների միջոցով տեղում իրավիճակը կայունացնելու համար»,-ասել է Քասեմին և հավելել, որ իրանական կողմը պատրաստակամ է «երկու կողմերի օգնությամբ» տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել։ Ի տարբերություն Իրանի կոչին, որը ուղղված է հակամարտող երկու կողմերին, Թուրքիան, բնականաբար, հանդես է եկել միակողմանի հայտարարությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն նախ դատապարտել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 24-25-ը տեղի ունեցած «ինտենսիվ գնդակոծությունը»՝ մեղադրելով Հայաստանին և «կոչ անելով նրան պահպանել հրադադարի ռեժիմը, անհապաղ դադարեցնել բռնությունը»: Թուրքիան նաև ցավակցել է Ադրբեջանին՝ զոհվածներին անվանելով «եղբայրներ»: Հայտնի է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ։ Առաջիկայում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են հանդիպել: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: «Պետությունների ղեկավարները պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ամսաթիվը և տեղը չի նշվում: «Նախագահներ Ալիևը և Էրդողանը վստահություն են հայտնել երկու երկրների բարեկամական և եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման հարցում»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանն ու Թուրքիան, վստահաբար, կսկսեն առաջիկայում ցույց տալ միասնություն` «հայկական ագրեսիային» դիմագրավելու կեղծ պատճառաբանությամբ: Այստեղ կարևոր է, թե ինչպես է միջազգային հանրությունն իրեն կդրսևորի: Ալիևի հաշվարկը պարզ է` լարվածության աճ ստեղծել, այնուհետև` տեսնել, թե ինչպես է դրան արձագանքում միջազգային հանրությունը: Երեկ, ի դեպ, Սերժ Սարգսյանն այսօր Բելգիա կատարած աշխատանքայի այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և համատեղ մամուլի ասուլիսում ուշագրավ դիտարկում է արել. «Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»: Սա նշանակում է, որ պաշտոնական Երևանը ահազանգ է հնչեցնում, նպատակ ունենալով` միջազգային հանրությանը համախմբել` Ալիևին կարգի բերելու անհրաժեշտության շուրջ: Բացի այդ, հայտնի է, որ առաջիկայում կայանալու է Պուտինի և Էրդողանի հանդիպումը: ՌԴ նախաագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-10-ին կայցելի Ռուսաստան և բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական հեռուստաալիքները արդեն իսկ հաղորդել էին այն մասին, որ Էրդողանը մարտին կայցելի Մոսկվա: «Այո, նման բանակցություններ նախատեսվում են»,-ասել է Պեսկովը: Պուտին-Էրդողան հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի իրավիճակը ղարաբաղյան ճակատում: Ինչ որոշումներ կկայացնեն` Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ֆորմատում, կարևոր է: Իրավիճակը հայկական կողմի համար մնում է բավական վտանգավոր: Փաստ է, որ առաջիկա օրերին, շաբաթներին ղարաբաղյան խնդրում «շահագրգիռ» կողմերի դիրքորոշումից է կախված լինելու էսկալացիայի մեծացման հնարավորությունները, և սա հստակ գիտակցում է Սերժ Սարգսյանը, որն էլ երեկ Բրյուսելում արդեն հնչեցրել է այդ ահազանգը: Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Ներքին Չարբախ–Դարակերտ ճանապարհը երկու օր փակ կլինի Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am