Իշխանությունը չպետք է մասնակցի ընտրություններին. Կարինե Հակոբյան
«Իշխանությունը չպետք է մասնակցի ընտրություններին:Մի երկրում, որտեղ աշխատատեղերը գնալով նվազում են, աշխատավարձերը նվազում են, գյուղը, որը երկրի սնուցող երակն է, դատարկվում է, իշխանությունը ոչ թե պետք է մասնակցի ընտրություններին, այլ հաշվետվություն տա իր արած և չարած գործերի համար»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց «Հայկական Վերածնունդ» կուսակցության ռեյտինգային ցուցակում ընդգրկված Կարինե Հակոբյանը : «Եթե վերցնենք ձեր կարգախոսները,դրանք ընդդիմության կարգախոսներն են, միշտ կա փոփոխություն բառը: Փոփոխության համար ընդդիմությունը պետք է գա իշխանության: Ամենալավ իշխանությունն այն է, որը փոխվում է, դա նշանակում է, որ երկրում կա առողջ մթնոլորտ»,ասաց նա ՝դիմելով ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին: «Իշխանություն զիջելը ընտրություններով է պայմանավորված: Կընտրի՞ ժողովուրդը մեկ այլ քաղաքական ուժի, դուրս կգանք իշխանությունից, նորից քվեն կտա, կշարունակենք»,ի պատասխան ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
