Ինչ է սպասում Օբաման Սերժ Սարգսյանից

2015-ի` Հայաստանում ԱՄՆ ներդրումների պատմական ծավալը Հունվարի վերջին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Դեսպանը նշել էր, որ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին, ինչի համար Օբաման հայտնել է իր երախտագիտությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության այս նախաձեռնությանը: Իր ուղերձում Օբաման նշել էր, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտրային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս: Առհասարակ, Անկախության հաստատումից ի վեր Հայաստանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին տրվող օգնության չափերով ԱՄՆ-ն ռեկորդակիր պետություն է: Ինչ վերաբերում է կոնկրետ անցյալ տարվան, ապա իրապես, ԱՄՆ-ը ու Հայաստանը, կարելի է ասել պատմական համաձայնագիր ստորագրեցին: Մայիսի 7-ին Հայաստան ու Միացյալ Նահանգները ստորագրեցին Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Վաշինգտոնում համաձայնագիրը ստորագրել էին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին: Հայաստանը և Միացյալ Նահանգները, ըստ փաստաթղթի, հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։ Նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անց են կացվելու առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդը կոչված է բացահայտելու երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտներ և աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։ Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում տարեցտարի մեծանում է նաև ամերիկյան գործարարության ներկայությունը, «և այժմ մեր երկրում գործում են ամերիկյան կապիտալով 400-ից ավելի ընկերություններ, իսկ այս տարի՝ կարծում եմ հաշված օրերի ընթացքում, հայկական շուկայում կսկսի գործել ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը՝ իր 250 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային կապիտալով, որը Հայաստանի պատմության ընթացքում ամենախոշոր ամերիկյան ներդրումն է»: «Եվ պատահական չէ, որ քիչ առաջ մենք ստորագրեցինք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որն արձանագրում է Հայաստանի տնտեսության, ինչպես նաև հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ոլորտում մեր հաջողությունները և փոխգործակցության նոր դռներ է բացում: Սա նշանակում է, որ երկու երկրների գործարարների միջև համագործակցությունը պետականորեն խրախուսվում է», ասել էր Ս.Սարգսյանը: Առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը` լուրջ առաջընթաց Առևտրի և ներդրումների մասին Շրջանակային համաձայնագիրը կարևոր առաջընթաց քայլ էր հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում, որը պետք է նպաստի աշխատատեղերի ստեղծմանը, երկու երկրներում հնարավորությունների ստեղծմանը, դա քայլ է դեպի ավելի սերտ համագործակցություն: Խոսակցությունն էին գնում այն մասին, որ ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ սկսեն հարկային համաձայնագրի շուրջ: Ամերիկյան և հայկական ընկերություններին կրկնակի հարկումը խոչընդոտում է տնտեսական հարաբերությունների զարգացմանը, երկու կողմից էլ ներդրումների աճին, և այն պետք է չեղարկվի»: ANCA-ն առցանց արշավ էր սկսել՝ հասցեագրված ֆինանսների նախարար Ջեք Լյուիին՝ կոչ անելով սկսել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարկային համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները: Հանձնախումբը նաև ԱՄՆ Կոնգրեսի անդամներին տեղեկացնում է այդպիսի համաձայնագրի առավելությունների մասին: Նոյեմբերին 17-ին Երևանում մեկնարկեց ՀՀ և ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը: Խորհուրդը, ինչպես նշեցինք, հիմնադրվել է 2015թ. մայիսի 7-ին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի հիմա վրա: Տնտեսության ոլորտի պատասխանատուները միաբերան պնդում են՝ Հայաստանի գործարար միջավայրը բարելավվել է, ապացույցը վեջին հինգ տարիների ընթացքում մեր երկրի դիրքերի բարելավումն է՝ DOOING BIZNESS ամենամյա զեկույցում: Սակայն, Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի դիտարկմամբ, Հայաստանում պետք է ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծել: Դեսպանը մեր երկրի գործարար միջավայրի խնդիրներին անդրադարձավ այսօր մեկնարկած ՀՀ և ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստին նախորդած ճեպազրույցի ժամանակ: «Հանդիպումների շրջանակներում մեր նպատակն է այն է, որպեսզի Հայաստանում  ներդրումների համար գրավիչ միջավայր ձևավորվի: Այս համաժողովի շրջանակում ոչ հայկական, ոչ ամերիկյան կողմից որևէ մեկը չի կարող ամերիկյան գործարարներին հրահանգել, որպեսզի գան ո ւ ներդրումներ կատարեն Հայաստանում: Նույնն է նաև հայ ներդրողների մասով, ԱՄՆ –ում նրանց որևէ մեկը չի կարող հրահանգել, որ այնտեղ գնան ու ներդրումներ անեն»: Կոնկրետ թվերով Ինչպե՞ս են կարողանալու հավասար մրցակցային պայմաններ ստեղծել՝ բոլորի համար ՀՀ իշխանությունները: Չէ՞ որ ակնհայտ է, և այդ մասին անվերջ կրկնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որ կոռուպցիայի դեմ պայքարի ու մրցակցային հավասար պայմանների ստեղծման համար համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա: Այսինքն` խոսքից գործի պետք է անցնել, իսկ ամերիկյան աջակցությունը հենց այնպես չի արվելու, հետևաբար, ցույց տվե՛ք, որ երկրում կոռուպցիան վերացնում եք ու մրցակցային պայմաններ եք ստեղծում: Սա է Վաշինգտոնի քաղաքականությունը Հայաստան, որն, իհարկե, բխում է ամերիկյան շահերից` Հարավային Կովկասը ամբողջությամբ չզիջել Ռուսաստանին, այն էլ հիմա, որ Ռուսաստանի ապագան է մշուշոտ: Այստեղ իհարկե, կարևոր է նաև օրենսդրության կատարելագործումը: Նախատեսվում է վերանայել օտարերկրյա ներդրումների մասին գործող օրենսդրությունը, մշակված է նաև ներդրումային ճանապարհային քարտեզը: Հայաստանն ու ԱՄՆ-ն այժմ քննարկում են նաև կրկնակի հարկումից ազատվելու հարցը: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանի կարծիքով՝ հնարավորություններն ավելի կմեծանան: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի փոխանցմամբ, ԱՄՆ կառավարությունը խնդրել է տրամադրել որոշակի տեղեկություններ, որոնցով հիմնավորվում է, թե ինչու է այս պահին անհրաժեշտ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Բառացիորեն մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը միջոցներ է ուղղում հայ-վրացական սահմանի ամրապնդմանը։ Խոսքը 10 միլիոն դոլարի մասին է։ Այդ մասին հայտնել էր Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը։ Համաձայնագիրը Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի սահմանապահ ոստիկանությունն ու ԱՄՆ արտաքին սպառնալիքների կրճատման գործակալությունը։ Պայմանավորվածությունը նախատեսում է սահմանը հագեցնել հավելյալ աշտարակներով, գիշերային տեսանելիության տեսախցիկներով և այլ տեխնիկայով։ Առաջնահերթ առաջադրանքը հանդիսանալու է «Կասումլո» և «Կեդա» սահմանային սեկտորների ամրապնդումը։ Եթե դիտարկենք 2015թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը 2014թ-ի հունվար-սեպտեմբերի համեմատ ավելացել է շուրջ 38 մլրդ դրամով, որից ուղղակի ներդրումները՝ ավելի քան 17 մլրդ դրամով: Ռուսաստանից ՀՀ-ում կատարված ներդրումները կազմել են 14 մլն 230 մլն, ավելի քան երկու անգամ պակաս է նախորդ տարվա ներդրումների ծավալից՝ 38 մլրդ 167 մլն դրամ: Փոխարենն աճել են ԱՄՆ-ից Հայաստանում կատարված ներդրումների ծավալը: 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 296.3 մլն ԱՄՆ դոլար: ՕՈՒՆ-ի զուտ հոսքերը 2015թ. առաջին 9 ամիսներին ընթացքում կազմել են 262 մլն ԱՄՆ դոլար: 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումներ իրականացվել են նաև` Շվեյցարիայից (93.4 մլն ԱՄՆ դոլար), Գերմանիայից (62.2 մլն ԱՄՆ դոլար), Լյուքսեմբուրգից (59.0 մլն ԱՄՆ դոլար), Ռուսաստանից (29.8 մլն ԱՄՆ դոլար), Արաբական Միացյալ Էմիրություններից (21.0 մլն ԱՄՆ դոլար) և Ֆրանսիայից (20.5 մլն.ԱՄՆ դոլար): Թամար Բագրատունի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում․ Կարեն Վրթանեսյան Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել Վայոց ձորում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. վերջինս մահացել է Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի հանրային հեռուստաընկերության շենք Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն․ Իրան Թոթափեք ամբարտավանության ու հավակնությունների բեռը. Սրբազանը դիմեց քաղաքական ուժերին Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կան զոեր Ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am