ԵԽ-ն ՀՀ-ին. Քրեականացրեք բռնի ամուսնությունները

Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ  հանդուրժողականությունը գերիշխող է, բայց  շատ  ավելի ջանքեր   են  անհրաժեշտ կրթության հասանելիությունը ապահովելու եւ վաղ ամուսնությունները վերացնելու համար։ ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն այսօր  հրապարակել է 4-րդ  զեկույցը Հայաստանում ազգային փոքրամասնությունների վերաբերյալ։ ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն ընդունում է Հայաստանի բնակչության եւ իշխանության հանձնառությունը խթանելու հավասարության եւ առանց խտրականության սկզբունքները, այդ թվում` ազգային փոքրամասնությունների իրավունքները: Կոմիտեն  հատկանշական է համարում, որ փոփոխված սահմանադրությունը ներառում է հատուկ դրույթ  ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունքի վերաբերյալ. նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ առավել խոշոր  չորս ազգային փոքրամասնությունները հնարավորություն են ստանում ներկայացված լինելու երկրի խորհրդարանում: Եվրոպայի խորհրդի փորձագետները նաեւ ողջունում են այն փաստը, որ, չնայած տնտեսական դժվարություններին, Հայաստանը ընդունել է ավելի քան 20.000 մարդ, հիմնականում հայկական եւ ասորական ծագմամբ, ովքեր փախել են Սիրիայի հակամարտությունից: «Ինչեւէ, չնայած իշխանությունները խթանում են ազգամիջյան հանդուրժողականություն եւ փոխըմբռնում հասարակության մեջ, Հայաստանը լայնորեն ընկալվում է որպես մոնոէթնիկ, միատարր եւ միակրոն պետություն: Սա, լրատվամիջոցների ուշադրության բացակայության հետ մեկտեղ, սահմանափակում է փոքրամասնությունների հանրային տեսանելիությունը եւ հանգեցնում է նրանց «ստվերում» մնալուն»,- ասված  է զեկույցում։ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը եւ հարեւան երկրների հետ փակ սահմանները հանգեցրել են սոցիալ-տնտեսական դժվարությունների, որոնք առավել զգալի են մեկուսի լեռնային վայրերի աղքատ շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են եզդի ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով: «Եզդի համայնքը վերջերս զգացել է առավել նշանակալի [բնակչության] նվազում արտագաղթի պատճառով: Դպրոցից դուրս եկած եզդի երեխաների քանակը, մասնավորապես աղջիկների դեպքում, շարունակում է բարձր մնալ: Պլանավորած վաղ ամուսնությունների կայուն ավանդույթը ավելի է խարխլում նրանց՝ 12-ամյա պարտադիր կրթություն ստանալու հնարավորությունը»,- նշում են հեղինակները։ Եվրոպայի խորհրդի փորձագետները Հայաստանի իշխանություններին առաջարկում են անհապաղ կրկնապատկել ջանքերը վերացնելու դժվարությունները, որոնց եզդի երեխաները բախվում են կրթության հասանելիության առումով եւ վերանայել օրենսդրությունը՝ քրեականացնելու համար բռնի ամուսնությունները: Այլ առաջարկությունների մեջ մտնում է ազգային փոքրամասնությունների եւ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը ազգային փոքրամասնությունների մասին նոր օրենքի պատրաստմանը, որը պարտադիր է նոր սահմանադրությամբ եւ խրախուսել փոքրամասնությունների լեզուների օգտագործումը տեղական կառավարման մարմինների հետ շփումներում, տալ հնարավորություն հայտարարելու բազմաբնույթ էթնիկ պատկանելիության մասին հետագա մարդահամարների ժամանակ եւ  վերանայել քրեական օրենսդրությունը՝ ռասայական ատելությունը եւ ատելության այլ շարժառիթները դարձնելով ծանրացուցիչ հանգամանք բոլոր հանցագործությունների դեպքում: Զեկույցում ներկայացված առաջարկությունները անհապաղ գործողություններ ձեռնարկելուհամար

  • քաղաքացիական հասարակության եւ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հետ համատեղ ընդլայնված խորհրդակցություն անցկացնել ազգային փոքրամասնությունների մասին օրենքի մշակումից առաջ եւ մշակման ընթացքում, ինչպես նաեւ  այն օրենքների  դեպքում, որոնք առնչվում են ազգայինփոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների կիրառմանը, երաշխավորել, որ այս օրենսդրությունը լիովին համապատասպանում է միջազգային չափանիշներին.
  • զարգացնել նախաձեռնող մոտեցում՝ խթանելու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը շրջանակային կոնվենցիային համապատասխան, երաշխավորել, որ Շրջանակային կոնվենցիայով սահմանված իրավունքների կիրառման վրա ազդող քաղաքականությունը մշակվում է փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցելով, որպեսզի այն արտացոլի նրանց իրական կարիքները.
  • կրկնապատկել ջանքերը վերացնելու հետագա բարդությունները, որոնց բախվում են եզդի երեխաները, մասնավորապես աղջիկները, կրթության հասանելիության առումով, շարունակել ջանքերը, որպեսզի բոլոր երեխաները ստանան նախադպրոցական կրթություն, վերանայել օրենսդրությունը՝ դարձնելով այն միջազգային մարդու իրավունքների չափանիշներին համահունչ՝ քրեականացնելու համար բռնի ամուսնությունները, որոնք իրականացվում են առանց երկու ամուսինների համաձայնության, որտեղ առկա է ճնշում.
  • խորհրդակցել տեղական ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ գնահատելու համար փոքրամասնությունների լեզուների օգտագործման պահանջարկը եւ անհրաժեշտությունը վարչական մարմինների հետ ունեցած հարաբերություններում եւ տեղագրական նշումների համար այն աշխարհագրական վայրերի, որտեղ ապրում են զգալի թվով անձինք, որոնք  պատկանում են ազգային փոքրամասնությունները, իրականացնել իրազեկության բարձրացման քարոզարշավ։
 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am