ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
Ազգային ժողովի նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը: «Գիտեմ, որ բոլորդ սպասում եք: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:
Պատգամավորները հոտկնկայս և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:
