«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը․ ով՝ ինչով է հայտնի

Արդեն տեղեկացրել էինք, որ մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ցուցակների հրապարակումը, ամենաինտրիգայինն էր  «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը, քանի որ վերջիններս հրապարակել էին միայն տասնյակը, իսկ մյուսները գաղտնի էին պահում անգամ ԲՀԿ-ականներից։ Փետրվարի 25-ին ԿԸՀ-ն հրապարակեց ցուցակները, ներկայացնում ենք «Ծառուկյան» դաշինքի առավել ուշագրավ դեմքերին։ 11-րդ համար՝ Արթուր Մանուկյան-ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է։ 2015 թվականի հայտնի դեպքերից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, վերջինս այն գործարար պատգամավորներից էր, որը հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին։ Սակայն Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո Աբրահամ Մանուկյանը հպարտորեն հայտարարեց, որ կլինի այնտեղ, որտեղ իր ընկեր Գագիկ Ծառուկյանն է։ Ստացվում է՝ իր փոխարեն որդին է Ծառուկյանի կողքին։ Ի դեպ, Դավիթ Մանուկյանը (մարաշցի Արթուր) ՀՀ նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի փեսան է: 14-Դավիթ Մանուկյան- Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, ինչպես նաեւ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի փեսան։ Հիշեցնենք, որ մամուլում այս մասին շատ ավելի վաղ տեղեկություններ կային, որ Դավիթ Մանուկյանը պատգամավոր դառնալու ցանկություն ունի։ Գագիկ Ծառուկյանի մյուս փեսա Արգամ Աբրահամյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, ցուցակում իններորդն է։ Ծառուկյան դաշինքի 15-րդ համարն է Վահե Էնֆիաջյանը-ԲՀԿ խմբակցության քարտուղարը, այն քչերից էր, որ Ծառուկյանի հայտնի դեպքերից հետո ոչ միայն չլքեց խմբակցությունը, այլ ստանձնեց խմբակցության քարտուղարի պաշտոնը։ 16-րդ- դեռեւս մեկ ամիս առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյան- Հովիկ Աբրահամյանի ազգականն է, որը Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո եւս լքեց ՀՀԿ-ն։ 17-րդ-նախկին ՀՀԿ-ական օդիոզ կերպարներից Վարդան Ղուկասյան, Գյումրիի նախկին քաղաքապետն, որը եւս վերջերս դուրս եկավ ՀՀԿ-ից՝ հայտարարելով ԲՀԿ շարքերն անդամակցելու մասին։ Ղուկասյանն ասաց, որ նման է Ծառուկյան՝ «եկեղեցաշեն» գործունեությամբ։ 18-Մելիք Մանուկյան կամ որպես առավել հայտնի շշերի Մելո։ Նախկին ՕԵԿ-ականը ապակա տարաների սեփական գործարան ունի, ինչի համար էլ հայտնի մականունն է ստացել։ Խորհրդարանի աչքի չընկնող պատգամավորներից է, թերեւս աչքի է ընկնում բացակայություններով, ինչպես նաեւ հայրենի Աբովյանում սպառնալիքներ հասցնելով, որոնք որպես այդպիսին միայն սպառնալիք չեն մնում։ 19-րդ Սերգեյ Բագրատյան- Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։ 23-Նապոլեոն Ազիզյան-ԱԻՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր։ Ազիզյանն այն պատգամավորներից էր, ում եւ թալանել էին բանդային գործով մեղադրվողները։ 25-Հրանտ Դավթյան-ԱԺ հինգերորդ գումարման խորհդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր է։ ըստ Parliamentmonitoring.am կայքի տվյալների՝ Դավթյանը ոչ մի ելույթ չի ունեցել ու հարց չի տվել խորհրդարանում։ Թեւես որպես պատգամավոր հայտնի դարձավ այն դեպքից հետո, երբ 2015 թվականին ՃՈ աշխատակիցներից մեկը «համաձակվել էր» կանգնեցնել պատգամավորի մեքենան, ինչը վերջինիս զայրույթն էր առաջացրել․«Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար հա կանգնցնելու, դեպուտատին պետքա կանգնցնես` ակտ գրես: Բեսամթ տղա ես էլի դու դառել ըտենց, արա»,-այս խոսքերը հայտնվել էին համացանցում։ 27-Վահան Կարապետյան- ԲՀԿ խմբակցության մյուս գործարար պատգամավորը, Չերրի հյուրանոցային համալիրի սեփականատերը։ Կարապետյանը հայտնի դարձավ լրագրող, ընդդիմադիր գործիչ Սուրեն Սուրենյանցին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ, չնայած Սուրենյանցը հետագայում հայտարարեց, որ իրենք ընկերներ են, եւ ծեծ չի եղել, սակայն իր հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել։ 28․Այծեմնիկ Օհանյան- 2016 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ԲՀԿ-ի՝ քաղաքապետի թեկնածու, այժմ Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար։ 29 Հարություն Ղարագյոզյան (կարամելի Հարութ)-չնայած մի քանի գումարումների խորհրդարանի պատգամավոր է, սակայն միշտ սկանդալային պատմություններով է հանրությանը հայտնի դարձել։ 31-Տիգրան Ստեփանյան- ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, կրկին օդիոզ դեմքերից էր, որը մտերիմ էր Կարո Կարապետյանի` յուվեցի Կարոյի հետ, սակայն ինչպես մամուլում տեղեկություններ հայտնվեցին, վերջիններիս հարաբերությունները վատթարացել էին 500.000 եվրոյի պատճառով։ Ըստ մամուլի՝ Ստեփանյանը հրաժարվել էր պարտք վճարել Կարապետյանին։ 34-րդ Լյովա Խաչատրյան-ապարանցի պատգամավոր, որը ի տարբերություն մյուս ԲՀԿ-ականների, խորհրդարանում ակտիվ է, ակտիվ է նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումների ժամանակ։ Սովորաբար նրա ելույթները   համեմված են լինում յուրահատուկ հումորային հատվածներով։ 35-Խաչիկ Մանուկյան-Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի նախկին սեփականատեր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, որը հայտարարեց, որ քանի որ ՀՀԿ-ի ցուցակում «տեղ չկար» առաջադրվել է Ծառուկյան դաշինքով։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 403 անգամ
Լրահոս
Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am