«Տարիներ շարունակ ընտրատարածքը համարվել է կոնկրետ անձինը». Այվազյան
Պատգամավոր Վարդան Այվազյանը, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Չարենցավանում, այսօր Հայելի ակումբում ասաց, որ Չարենցավանում կա առաջատար երկու ուժ՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Ինչպես տեղեկացրեց՝ իրենք հարցումներ են իրականացրել և ըստ այդմ՝ շանսեր ունեն նաև Դաշնակցությունն ու «Ազատ Դեմոկրատները»: Անդրադառնալով ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուների միջև խժդժություններին ասաց. «Տարիներ շարունակ այդ ընտրատարածքը համարվել է կոնկրետ անձինը, իսկ հիմա չորս ընտրատարածք միավորվել են, բնական է, որ ամեն մեկն ուզում է առաջատար լինել»:
