Հայտնի է Սարգսյան-Պուտին կայանալիք հանդիպման օրը
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մարտի 14-ին պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Իզվեստիա» պարբերականի հաղորդմամբ՝ Մոսկվայում արդեն նախապատրաստվում են Սերժ Սարգսյանի այցին: Պեսկովը տեղեկացրել է, որ կքննարկվեն երկկողմ համագործակցության ակտուալ հարցերն ու Արցախի իրավիճակը:
