Կենսագրությանս մեջ մի կետ պետք է ավելացնեմ: Ես վերապրել եմ 2017 թվականի ձմեռը
«Կենսագրությանս մեջ մի կետ պետք է ավելացնեմ: Ես վերապրել եմ 2017 թվականի ձմեռը »,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա երկար սպասված գարնան առաջին օրվա և բնության զարթոնքի առաջին օրվա առթիվ շնորհավորել է բոլոր հայաստանցիներին: «Թող որ եկող գարունը հեքիաթային իր ջերմությունը սփռի սառած-մրսած Հայաստան դրախտավայրի վրա: Բարով եկար, նոր կյանքի, նոր հույսի ու նոր լույսի ավետաբեր գարուն!!! Հ.Գ Արարատյան դաշտի և Երևանի ազգաբնակչությանն էլ ցանկանում եմ համբերություն»,-գրել է Սուրենյանը: «Կենսագրությանս մեջ մի կետ պետք է ավելացնեմ: Ես վերապրել եմ 2017 թվականի ձմեռը»
