Խաչիկ Մանուկյանին հիշեցնում են հին պարտքերի մասին
ՀՀԿ ցուցակներում տեղ չլինելու պատճառով Ծառուկյան դածինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանն արդեն սկսել է նախընտրական ակտիվություն դրսեւորել հարազատ Արագածոտնի մարզում։ Սակայն Խաչիկ Մանուկյանին մարզի համայնքապետերից շատերը սկսել են հիշեցնել նախկին պարտքերի մասին։ Հիշեցնենք, որ Մանուկյանին պատկանող Լուսակերտի թռչնաֆաբրիկան դատարանում էր հայտնվել բանկին չմարված պարտքերի պատճառով։
