«Հրապարակ». մոտ 1,5 ժամ ՀՀԿ ծերակույտն անցկացրել է «մթության քողի ներքո»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, բավականին ինքնատիպ է անցել ՀՀԿ վերջին ԳՄ նիստը: Կուսակցության նախընտրական` «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսը ներկայացնելուց հետո անջատել են ԳՄ նիստերի դահլիճի լույսերը, եւ մոտ ժամուկես ՀՀԿ ծերակույտն անցկացրել է «մթության քողի ներքո»` մեծ էկրանի վրա դիտելով մոտ տասնյակից ավելի քարոզչական նյութեր` ռոլիկների, երգերի, կլիպների տեսագրությունները` ուրախ-աշխույժ մթնոլորտում «ադաբրայմս» տալով դրանց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
