Սիրիայի դեմ պատժամիջոցների բանաձևի նկատմամբ վետո՝ՌԴ-ի ու Չինաստանի կողմից
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակել են բանաձևի ընդունումը, որը նախատեսում էր Սիրիայի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների կիրառում, ովքեր կարող էին մասնակից լինել երկրում քիմիական զենքի օգտագործմանը Չինաստանը վետո է դրել:Ռուսաստանը և Չինաստանը, որոնք ևս հանդիսանում են ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, վետո են կիրառել փաստաթղթի նկատմամբ: Բանաձևի նախագծի հեղինակներ են հանդես եկել խորհրդի մշտական երկու անդամներ՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնց սատարել է ԱՄՆն: Փաստաթուղթն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի 21 ներկայացուցիչների՝ առանձին դեմքերի, կազմակերպությունների և ընկերությունների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, կապված են եղել երկրում 2014 և 2015 թվականներին քիմիական զենքի օգտագործմանը:
