«Փսիխոզի» պատճառները

Փետրվարի 25-ին ժամը 3-ի և 4-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով Ադրբեջանն օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել էր հարձակման փորձ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: «Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի», - ասվում էր հաղորդագրությունում։ Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր, հաղորդում էր Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց տեղի ունեցած ծանր մարտերը և ադրբեջանական կողմի կորուստները։ Սակայն Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում էր, թե իբր հայկական կողմն է հարձակման փորձ ձեռնարկել՝ Մարտունի-Ֆիզուլի ուղղությամբ «շահեկան դիրքեր գրավելու համար»։ Ի պատասխան ադրբեջանական մեղադրանքների` Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտարարում է՝ սա իրականության հետ որևէ աղերս չունի, միաժամանակ հարցնելով․ «Ի՞նչպես կարող է պաշտպանվող կողմը զոհեր թողնել չեզոք գոտում»: Նկատենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության հնարավոր աճի մասին անցած վերջերս երկու անգամ խոսեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Անցած շաբաթ օրը՝ Երկրապահ կամավորականների միության համագումարին, իսկ երկուշաբթի՝ պաշտպանության նախարարություն այցի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների շրջանում Ադրբեջանը կարող է նոր սադրանքների դիմել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ փետրվարի 25-ի վաղ առավոտյան ղարաբաղյան հակամարտության Շփման գծում մարդկային զոհերի պատճառ դարձած նոր բախումների վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին՝ Շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և` «թույլ տալ դուրս բերել զոհվածների մարմինները, ինչպես պայմանավորվել են նախօրեին՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ»: Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին: Սահմանային լարվածության պատճառներից մեկն, անշուշտ, կարող է լինել Ղարաբաղում Սահմանադրական հանրաքվեին, հարյուրից ավելի օտարերկրացիների, Եվրախորհրդարանի պատգամավորների, ԱՄՆ-ի, Եվրոպական բազմաթիվ երկրների, Ռուսաստանի և այլ պետությունների ներկայացուցիչների այցելությունն Արցախ: Սրանք Ալիևին հիստերիայի հասցնելու կոնկրետ պատճառներ են, ու որքան էլ Ալիևը հարստացնի Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը», միևնույն է, ակնհայտ է, որ նույնիսկ հարյուրավոր մարդանց այցելությունը Արցախ` ԼՂՀ-ի միջազգային ճանաչման թեկուզ փոքր, բայց հաստատուն քայլեր են: Այս ամենին պետք է հայկական կողմից պետական քաղաքականություն տարվի: Վաղուց ժամանակն է հասունացել, որ որպեսզի պաշտոնական Երևանն աշխատի միջազգային հանրության հետ` ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Վերջին տարիները վկայեցին, որ Ալիևը բանակցող չէ, նա ստանձնած որևէ պարտավորություն չի իրագործվում, նա ապակառուցողական դիրքորոշման տակ վարում է` դիվերսիաների ու ագրեսիայի քաղաքականությունն ու միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու մարտավարությունը: Այս պայմաններում` այլ բան, քան ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելն է` չկա: Ցավոք, նաև այս դեպքում երաշխավորված չենք պատերազմից հավանականությունից, որն օր-օրի ավելի է մեծանում, սակայն, եթե պատերազմի հավանականությունն այսպես, թե այնպես մեծ է, ուրեմն առավել անհրաժեշտ է շարժվել հենց միջազգային ճանաչման ուղղությամբ: Տեղում դոփելը` ոչ բանակցություն, ոչ խաղաղություն վիճակով, ժամանակի ընթացքում ավելի կթուլացնի հայկական կողմի դիրքերը: Իսկ ապրիլյան պատերազմից հետո, առայժմ, հայկական կողմն ունի որոշակի դիրքային առավելություն: Թամար Բագրատունի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am