Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպումը
Մեկնարկել են ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները: РИА Новости-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Այդ սպասվող հանդիպումից Մոսկվան դրական ակնկալիքներ ունի: Կրեմլը, ըստ փոխնախարար Ռյաբկովի, դրական է գնահատում Վաշինգտոնի` երկխոսելու տրամադրվածությունը հատկապես ներկայումս, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում, ինչպես Սառը պատերազմի տարիներին էին: «Հարաբերությունների վատացումը ավելի արագացավ Կիեւում երեք տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջումից հետո: Այն ժամանակ Սպիտակ տունը բացահայտ առճակատման գնաց բազմաթիվ ոլորտներում»,- ասել է է փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
