Չկա մի երկիր, որ իր իշխանությանը սիրի. Կարեն Կարապետյան

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով հարցին՝ ՀՀԿ-ական լինելը կօգնի՞ իրեն, թե՞ կխանգարի առաջիկա ընտրություններում, պատասխանեց՝ կխանգարի․ «Որովհետև հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան, բնականաբար, դա իր ազդեցությունը կթողնի իմ ռեյտինգային ձայների վրա»։ Իսկ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ ներսում տեղյա՞կ են այս մասին։ «Բոլորս էլ գիտենք, ոչ ոք միամիտ չի էսօր։ Իսկ մի բան դուք շատ լավ գիտեք, որ հանրության մեջ պաշտոնական թվերով մեկ միլիոն և ավել ընչազուրկ խավ կա, չկա էդպիսի մի երկիր, որ ինքն իր իշխանությանը սիրի»,-ասաց նա։ Նա նշեց, որ ընտրապայքարին պատրաստվում է հանրությանը ներկայանալ իր անցյալով և արած-չարածով: «Ժողովուրդն ինքը կորոշի աջակցի, թե՝ ոչ», - ասաց նա՝ կոչ անելով իրեն ընկալել որպես պետական գործիչ, այլ ոչ կուսակցական։ Վերջինս չհերքեց, որ ՀՀԿ-ից այս պահին հանրության շրջանում կան դժգոհություններ, որը նաև իր ձայների վրա կարող է ազդել։ «Չկա մի երկիր, որ իր իշխանությանը սիրի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառը տարիներ շարունակվող մասսայական թալանն է։ Նման մարդկանց ձեռքերը պիտի բռնել։ Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենան։ Ուզում են լավ ապրեն, խելոք են, կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք ձեր ուղեղն ու պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե պետական ռեսուրսներն ու գործիքները ձեր անձնական շահերը սպասարկելու համար օգտագործեք», - ընդգծեց պատգամավորը: Նա նաև անդրադարձավ ընտրությունները բոյկոտելու տեսակետին՝ նշելով, որ խնդիրներ կան նաև իշխանության ներսում․ «Բոյկոտը ի՞նչ է տալու, ընդհակառակը՝ համապետական ընտրությունները միակ շանսն են, որ հանրությունն իր խոսքն ասի, և եթե մենք իշխանության իբրև ներկայացուցիչներ ենք, չնայած՝ էդքան էլ ինձ էդպիսին չեմ համարում, թող այս պահին մեզ պատժեն։ Ես ինձ շատ պետական գործիչ եմ համարում, քան կուսակցական, որովհետև շատ լավ հակսկանում եք, որ շատ դեպքերում կուսակցությունները նեղ կուսակցական շահերից ելնելով՝ այս կամ այն խնդիրների շուրջ երբեմն այնպիսի մոտեցումներ են ցուցաբերում, որ հակասում է պետության շահերին»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am