Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Անկարային С-400 համակարգեր վաճառելու հարցը
«Ռիանովոտի»-ն փոխանցում է,որ Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը ասել է,որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում մարտին կայանալիք հանդիպմանը քննարկելու են Անկարայի կողմից С-400 և այլ պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը: Թուրքիայի նախագահի այցը ՌԴ նախատեսված է մարտի 9-10-ին: «Նախագահը ժամանելու է տնտեսական խորհրդի նիստի մասնակցելու համար, այսինքն առաջնահերթությունը տնտեսական փոխգործակցությունն է լինելու, առևտուրը, ատոմային էներգաբլոկի կառուցումը, գումարած թուրքական «պաշտպանություն»-ը, С-400 համակարգերի վաճառքը»,- ասել է Չևիկը :
