Տեղի է ունենում քվեների միգրացիա, չու. ահազաբգում է Զոհրաբյանը
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմում է դիտորդական առաքելություն իրականացնողներին՝ ուսումնասիրել, թե ինչ է կատարվում անձնագրայիններում։«Քվեների միգրացիա կամ չու: Իհարկե, մենք թռչունների չու լսել էինք տաք երկրներ, բայց քվեների միգրացիա, ներքին տեղահանում, երբ բնակիչներին ՀՀ մի բնակավայրից տեղահանում են եւ տեղափոխում են մեկ այլ բնականավայր, այն, ինչ այսօր կատարվում է անձնագրային վարչությունում, ուղղակի անընդունելի է»,- ասաց նա: Նրա հաղորդմամբ՝ ոստիկանությունը ևս պաշտոնապես հաստատեց, որ միայն վերջին 1 ամսում 7000 քաղաքացի է փոխել գրանցման վայրը: Այնուհետև Զոհրաբյանը բարձրաձայնեց ՀՀ-ում ընտրողների պաշտոնական թվի հետ հետ կապված խնդիրներ, մասնավորապես,ՀՀ-ից արտագաղթել են հիմնականում 1-18 տարեկանները. «Ոստիկանությունը ԿԸՀ-ին տեղեկանք է ներկայացրել ՀՀ-ում ընտրողների վերաբերյալ. ՀՀ-ում կա 2 մլն 564 հազար 334 ընտրող: Միեւնույն ժամանակ նույն ժամանակահատվածի համար ԱՎԾ-ն տեղեկանք է տրամադրել, ըստ որի, ՀՀ-ում կա 2 մլն 993 հազար մարդ: Ստացվում է, որ ՀՀ-ում 85 տոկոսը ընտրող են, ՀՀ-ից արտագաղթել են վերջին տարիներին բացառապես 1-18 տարեկանները»:
