ՀԱԿ-ը ոչ քաղաքական հանրահավաք կանցկացնի
Մարտի 1–ին 18։00–ին Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք կանցկացնի՝ 2008–ի բախումների հետ կապված։ Այնուհետև՝ երթ դեպի Մյասնիկյանի արձան, որից ոչ հեռու 9 տարի առաջ տեղի ունեցան ողբերգական իրադարձությունները։ Այս մասին հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Ինչպես տեղեկացրել է՝ հանրահավաքը չի լինի ո՛չ քաղաքական, ո՛չ նախընտրական։
