Ակնհայտ լկտի ձևով մեծ փողեր են ծախսվում. Բիշարյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածու է առաջադրված ՀՎԿ-ից, հայտարարեց, թե վարկանիշային այս նոր մոտեցման արդյունքում Մալաթիա-Սաբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները մեկ վարկանիշային տարածք է, որտեղ ակնհայտ լկտի ձևով մեծ փողեր են ծախսվում: «Այս պահին չունեմ ինֆորմացիա Սամվել Ալեքսանյանի մարդիկ են, թե ուրիշի, բայց ընտրակաշառքի, աջակցության, օգնության ձևով մտնում են տները, ցուցակագրում են, թե ով ինչ խնդիրներ ունի, ում լույսի փողն է պետք վճարել, ինչ-որ մեկի գազի գումարներն են վճարում։ Հանկարծ սրտները թուլացել է, բոլորի մոտ սեր է բուսնել ու բոլորը ժողովրդի դարդով են սկսել զբաղվել», - ասաց նա։ Ինչպես հայտարարեց՝ ոչ միայն Շենգավիթում, այլ ամբողջ երկրով մեկ նույն ձեռագիրն ու մոտեցումն է կիրառվում: Նա կոչ արեց ընտրողներին տուրք չտալ ընտրակաշառքներին և իրենց խղճի մտոք գնալ ընտրության:
